ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրենկ Փալոունը անդրադարձել է Հայաստանի սահմանին ադրբեջանական ագրեսիային: Փալոունը նշել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Հայաստանի միջազգային սահմանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ գործողությունների հետ կապված հայտարարություն է տարածել:
«Մենք խիստ մտահոգված ենք Հայաստանի տարածքում՝ Գեղարքունիքի մարզում եւ հարակից շրջաններում, ադրբեջանական զինված ուժերի շարունակվող գործողություններով, որոնց հետեւանքով հայ զինվոր է զոհվել, եւս վեց զինվորական գերեվարվել է:
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության պետք է ենթարկի Ալիեւին իր մահացու ագրեսիայի համար:
Մենք կշարունակենք աշխատել Բայդենի վարչակազմի եւ մեր գործընկերների հետ, որպեսզի երաշխավորվի, որ այս վայրագություններին վերջ տալու համար ԱՄՆ-ն օգտագործում է առկա դիվանագիտական բոլոր գործիքները, որոնց թվում եւ պատժամիջոցները:
Խաղաղությունն ապահովելու եւ պատասխանատվության ենթարկելու համար ԱՄՆ-ն մի շարք շոշափելի գործողություններ պետք է իրականացնի»,- ասված է հայտարարության մեջ: