Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրամիության եւ մյուս գործընկերների ու դաշնակիցների հետ Լուկաշենկոյի ռեժիմի առանցքային դեմքերի նկատմամբ հասցեական պատժամիջոցներ է մշակում եւ մտադիր է հունիսի 3-ին վերականգնել Բելառուսի պետական ձեռնարկությունների դեմ ավելի վաղ կասեցված ինը սահմանափակումները:
ԱՄՆ-ն կասեցնում է նաեւ օդային տարածքը փոխադարձաբար օգտագործելու վերաբերյալ 2019-ին Բելառուսի հետ ստորագրված պայմանագիրը եւ իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել Բելառուս այցելությունից։
Մինսկի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ ԱՄն նախագահ Ջո Բայդենը:
ԱՄՆ վարչակազմը նշել է, որ պատժամիջոցները կիրառում են Բելառուսում մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի, 2020-ի ընտրությունները կեղծման եւ մայիսի 23-ի իրադարձությունների առնչությամբ:
ԱՄՆ-ն Լուկաշենկոյին հորդորել է համաձայնել ինքնաթիռի միջադեպի շուրջ միջազգային հետաքննության անցկացմանը, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին եւ նախագահական նոր ընտրությունների անցկացման շուրջ երկխոսություն սկսել ընդդիմության առաջնորդների ու քաղհասարակության ներկայացուցիչների հետ։