ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Հայաստանում ռուս սահմանապահներն այսօր ծառայում են բազմապատիկ ավելի ծանրաբեռնվածությամբ, եւ նրանց ծառայությունը բարդացել է` պայմանավորված Հայաստանին վերջին շրջանում բաժին հասած փորձություններով:
Պայմանագրում ամրագրված պարտավորություններից բացի՝ Ռուսաստանի սահմանապահ զորքերը ավելացրել են իրենց ներկայությունը Սյունիքի մարզում եւ ծառայում են հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում`Հայաստանի հարավում անվտանգության ամրապնդման համար:
Կոպիրկինը նշել է, որ ՌԴ սահմանապահ ծառայությունը բխում է Ռուսաստանի եւ Հայաստանի անվտանգային ընդհանուր շահերից: