ԱՄՆ Սենատի որոշ անդամներ Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու բանաձեւ են ներկայացրել: Օրինագիծը ներկայացնող հանրապետական սենատոր Ջեյմս Լանկուրը կրկնել է Իրանի դեմ մեղադրանքները՝ ասելով, թե «ահաբեկչության ամենամեծ հովանավոր» Իրանը դեռեւս սպառնալիք է ԱՄՆ-ի ու Իսրայելի դաշնակիցների համար:
Բանաձեւով սենատորները ձգտում են խոչընդոտելու Իրանի նավթի եւ ֆինանսական ոլորտների դեմ պատժամիջոցների վերացումը, քանի դեռ, ըստ նրանց, Իրանը շարունակում է ապակայունացնող գործունեությունը:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ մի խումբ սենատորներ էլ մտադիր են Բայդենի վարչակազմի՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին վերադարձը խոչընդոտելու նախագիծ ներկայացնել: