Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլուգը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը կավարտվի միայն այն դեպքում, երբ կպատվաստվի աշխարհի բնակչության առնվազն 70%-ը:
Անդրադառնալով կորոնավիրուսի նոր մուտացիաներին՝ Կլուգն ասել է. «Հաշվի առնելով, որ հնդկական կորոնավիրուսն ավելի ագրեսիվ է, քան բրիտանականը, Եվրոպայում պատվաստումների գործընթացը ավելի արագ պետք է իրականացվի»:
ԵՄ բնակչության 36.6 տոկոսը ստացել է պատվաստանյութի առնվազն մեկ չափաքանակ, 16.9 տոկոսը՝ նաեւ երկրորդը:
Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի վիճակագրական տվյալների՝ կորոնավիրուսի դեմ պատվաստման համար օգտագործվել է պատվաստանյութի ավելի քան 1,7 միլիարդ չափաքանակ, հիմնականում՝ հարուստ երկրներում: