Իրանի ընտրական շտաբի ղեկավար Ջամալ Արաֆը հայտարարել է, որ հունիսի 18-ին նշանակված 13-րդ նախագահական ընտրություններին արտերկրում բնակվող իրանցիների մասնակցությունն ապահովելու համար ձեռնարկվել են համապատասխան բոլոր միջոցները:
Իրանի ԱԳՆ հյուպատոսական, խորհրդարանական եւ արտերկրում բնակվող իրանցիների հարցերով պատասխանատուի տեղակալ Սեյեդ Քազեմ Սաջաջադին հայտարարել է, որ ընտրատեղամասեր կբացվեն աշխարհի այն քաղաքներում, որտեղ բնակվում են ավելի մեծ թվով իրանցիներ, որպեսզի արտերկրի իրանցիները ստիպված չլինեն քվեարկելու համար հասնել տվյալ երկրի մայրաքաղաք: