Հյուսիսի հետ հարաբերությունները համակարգող Հարավային Կորեայի միավորման նախարարության ներկայացուցիչը հայտնել է, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը վերջին 24 օրը չի հայտնվել հանրության առաջ:
Ըստ պաշտոնյայի՝ ընթացիկ տարում դա ամենաերկարատեւ ժամանակամիջոցն է, երբ Կիմ Չեն Ընը չի երեւում հանրության առաջ: Նա չի հայտնել ԿԺԴՀ-ի առաջնորդի բացակայության հնարավոր պատճառները:
Վերջին անգամ 2011-ից իշխանության եկած պետության ղեկավարը մայիսի 7-ին ներկա է եղել Փհենյանում տեղի ունեցած համերգին:
Ըստ հարավկորեացի փորձագետների վարկածի՝ Կիմ Չեն Ընն այս տարի ավելի հազվադեպ է ներկա լինում հրապարակային միջոցառումների, քանի որ զգուշանում է կորոնավիրուսով վարակվելուց:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա մայիսին Կիմ Չեն Ընի արտասովոր երկարատեւ բացակայությունը նրա լուրջ հիվանդության եւ անգամ մահվան մասին ասեկոսեների տեղիք տվեց: