ԿԸՀ նիստում այսօր ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 26 քաղաքական ուժերը ԿԸՀ-ի կողմից վերջնական գրանցումից հետո մասնակցեցին նաեւ ընտրություններին մասնակցության համարներ տրամադրելու վիճակահանությանը: Այսպիսով՝ ներկայացնում ենք քաղաքական ուժերին՝ ըստ ընտրություններին մասնակցության հաջորդական համարների։
- «Արդար Հայաստան» կուսակցություն
- «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
- «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
- «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
- «Ազատություն» կուսակցություն
- «Պատիվ ունեմ» դաշինք
- «Միասնական Հայրենիք» կուսակցություն
- «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
- «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
- «Հանրապետություն» կուսակցություն
- «Հայոց Հայրենիք» կուսակցություն
- «Ազատ Հայրենիք» դաշինք
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
- «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
- «Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական» կուսակցություն
- «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
- «Ազգային օրակարգ» կուսակցություն
- «Վերելք» կուսակցություն
- «Ազատական» կուսակցություն
- «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
- «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
- «Հայաստան» դաշինք
- «Ազգային-ժողովրդավարական բեւեռ» կուսակցություն
- «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը վիճակահանության ավարտին հայտարարեց, որ այդ քաղաքական ուժերին բաժին ընկած համարները փոփոխման ենթակա չեն՝ անկախ այն հանգամանքից, թե քաղաքական ուժերից քանիսը ընտրական գործընթացում կորոշի դադարեցնել իր մասնակցությունն ընտրություններին ու ինքնաբացարկ կհայտարարի:
Ի գիտություն ընտրոողների
Ըստ ՀՀ ոստիկանության այսօր հրապարակած տվյալների՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2.581.093 ընտրող:
ԿԸՀ-ն հայտնել է նաեւ, որ ԿԸՀ-ի կայքում որոնման հնարավորությամբ տեղադրվել է ընտրողների թարմացված ռեգիստրը`ըստ համայնքների եւ ընտրական տեղամասերի:
«Այցելելով ԿԸՀ կայքի «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին` ընտրողը, հավաստիանալով, որ իր անունն ընդգրկված է ընտրողների ցուցակում, տեղամասի համարի դիմաց պատկերված տեղակայման նշանի հղումով կարող է քարտեզի վրա տեսնել տեղամասի գտնվելու վայրը եւ հասցեն: Հիշեցնենք, որ ԿԸՀ-ի կայքում զետեղված ընտրողների ռեգիստրը հնարավորություն է տալիս նաեւ ստանալու տեղեկություն միեւնույն հասցեում հաշվառված բոլոր ընտրողների վերաբերյալ»,- ասված է ԿԸՀ-ի հաղորդագրության մեջ: