Դուբլինից Կրակով ուղեւորվող Ryanair-ի ինքնաթիռը ականապատված լինելու կեղծ տեղեկության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Բեռլին-Բրանդենբուրգ օդանավակայանում։ Ըստ FrancePresse-ի՝ ինքնաթիռի անձնակազմն ինքն է վայրէջք խնդրել։ Օդանավում եղել է 160 ուղեւոր։
Բեռլինի ոստիկանությունը հայտնել է, որ օդանավը դիմավորել են արտակարգ ծառայությունների եւ իրավապահ մարմինների աշխատակիցները, հրշեջ եւ ոստիկանական մեքենաները։ Ուղեբեռներն իջեցվել են թռիչքուղի եւ ստուգվել կինոլոգների հսկողությամբ՝ շների միջոցով։ Ուղեւորները ստուգումներ անցնելուց հետո մեկ այլ ինքնաթիռով մեկնել են Կրակով։