Չինաստանի կառավարությունը այսօր հայտարարել է, որ թուլացնում է ծնելիության սահմանափակման արգելքը։ Այսուհետեւ յուրաքանչյուր ընտանիք կարող է ունենալ մինչեւ երեք երեխա:
2016-ից ի վեր չինական օրենքն ընտանիքներին առավելագույնը երկու երեխա ունենալու թույլտվություն էր տալիս։ Իսկ մինչեւ 2016-ը Չինաստանում ընտանիքներին թույլատրվում էր ունենալ ընդամենը մեկ երեխա:
Կառավարությունը նոր օրինագիծն ընդունել է, երբ վերջին մարդահամարի տվյալներն ահազանգել են, որ երկրում ծնելիությունը զգալիորեն նվազել է: Չինաստանում մարդահամարն անցկացվում է տասնամյակը մեկ:
Գրեթե 1,4 միլիարդ բնակիչ ունեցող Չինաստանն աշխարհում առաջինն է բնակչության թվով։