Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանին մինչեւ հունիսի 4-ը ժամանակ է տվել Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում գերեվարված 6 հայ զինծառայողի կարգավիճակի մասին տեղեկություններ տրամադրելու համար:
Ըստ Հ1-ի «Լուրեր» ծրագրի՝ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակից գերեվարված զինծառայողներին դեռ չեն այցելել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ամենօրյա երկխոսություն են իրականացնում երկու երկրների իշխանությունների հետ՝ գերիների տեսակցություն ապահովելու համար։
Մայիսի 27-ի վաղ առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանցիները գերեվարել են ինժեներական աշխատանք կատարող 6 հայ զինծառայողի:
Հայաստանի Հանրապետությունը մայիսի 27-ին դիմել է ՄԻԵԴ՝ գերեվարված 6 հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով: