Ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ցանկանում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ:
«Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները մեր հարեւան Ռուսաստանի հետ: Եթե բարելավել չհաջողվի, գոնե պիտի երկխոսություն ծավալենք, որը շատ կարեւոր է բարդ հարաբերությունների դեպքում»,- նշել է նա:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունն անհրաժեշտ է՝ թափանցիկությունն ապահովելու եւ վտանգավոր միջադեպերը կանխելու համար:
Ակնկալվում է, որ հունիսի 14-ի գագաթնաժողովում դաշինքը կհաստատի «ՆԱՏՕ-2030» նոր հայեցակարգը, որը, մասնավորապես, կսահմանի Ռուսաստանի հետ հարաբերությունների բնույթը: