Իսրայելի կառավարությունը հայտարարել է, որ նախորդ տարի Թել Ավիվը ավելի քան 8 միլիարդ դոլարի զենք է վաճառել։ Դա 12 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։
Ըստ պաշտոնական տվյալների՝ վաճառքի 44 %-ը բաժին է ընկել ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, 30 %-ը՝ Եվրոպային, 20 %-ը՝ Արեւելյան Ամերիկային, 4 %-ը՝ Աֆրիկային, 2 %-ը՝ Լատինական Ամերիկային։
«Անցած տարի մենք ակտիվ աշխատել ենք՝ մեր դաշնակիցների հետ համագործակցությունը աշխարհով մեկ խորացնելու համար, եւ հաստատակամ ենք աշխատանքն այդ ուղղությամբ շարունակելու հարցում»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։
Արեւմտյան լրատվամիջոցները փաստում են, որ մատակարարումների մեծ մասը բաժին է ընկել Ադրբեջանին։ Ստոքհոլմի Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ անցած հինգ տարում Իսրայելը ավելի քան 740 միլիոն դոլարի զենք է վաճառել Ադրբեջանին՝ առաջ անցնելով Ռուսաստանից։