Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Չեչնիայի առաջնորդ Ռամզան Կադիրովը ներկա պահին Ռուսաստանի նահանգների ղեկավարներից ամենահարուստն է։ Նախորդ տարի Կադիրովը ստացել է նույնքան եկամուտ, որքան ցուցակի առաջին տասնյակի մյուս բոլոր նահանգապետերը միասին վերցրած։
Ըստ պաշտոնական հայտարարագրի՝ Կադիրովն անցած մեկ տարում ստացել է ավելի քան 381 միլիոն ռուբլու (շուրջ 5 միլիոն դոլար) եկամուտ, սակայն նա չի հստակեցրել իր եկամտի աղբյուրները։
Արևմուտքը մարդու իրավունքների շարունակական ու կոպտագույն ոտնահարումների համար բազմիցս պատժամիջոցներ է սահմանել բռնապետական կառավարմամբ հայտնի Կադիրովի, նրա ընտանիքի անդամների եւ մերձավորների նկատմամբ։