Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական S-400 համակարգը գնելու որոշումը չեղարկելու ԱՄՆ-ի պահանջն անընդունելի է: «Մենք վերահսկելու ենք ՌԴ հակահրթիռային պաշտպանության այս համակարգերը, եւ մեր մասնագետները վերապատրաստվում են դրանք կիրառելու համար»,- շեշտել է նա:
Վաշինգտոնը կրկին զգուշացրել է, որ ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը վտանգ են ներկայացնում F-35 կործանիչների համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդել է, որ Թուրքիան կշարունակի օգտագործել ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը:
2017-ին Թուրքիան Ռուսաստանից գնել է մի քանի S-400 հակահրթիռային պաշտպանության համակարգեր, ինչից հետո ԱՄՆ-ն դադարեցրեց հինգերորդ սերնդի F-35 կործանիչների առաքումն Անկարա:
ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության ոլորտի նկատմամբ՝ S-400 համակարգը գնելու որոշման պատճառով: