Վիեննայում գործող միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները մտել են կարեւոր հարցերի քննարկման փուլ, եւ բոլոր պատժամիջոցները պետք է չեղարկվեն։
Խոսելով Վիեննայում ընթացող բանակցությունների մասին՝ պաշտոնյան ասել է. «Իրանի պատվիրակության համար կարեւոր է, որ համաձայնություն ձեռք բերվելու դեպքում ԻԻՀ-ն չի ստանձնելու ՀԳՀԾ-ից դուրս միջուկային որեւէ պարտավորություն»:
Ղարիբաբադին նշել է, որ համաձայնության տեքստը մշակվել է նախորդ քննարկումների ընթացքում եւ ներառում է երեք կետ՝ պատժամիջոցների վերացման պարտավորություններ, միջուկային պարտավորություններ եւ այդ պարտավորությունների կատարման մեթոդներ:
«Բանակցությունների յուրաքանչյուր ժամանակահատվածում տարաձայնություններն ավելի էին քչանում եւ հիմա վերաբերում են շատ կարեւոր եւ առանցքային հարցերի»,- ընդգծել է նա։