Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին։
Ռիբոն ընդգծել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաեւ աջակցում նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Նա վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները:
Թիերի Ռիբոնը նշել է, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու համար պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: