Թուրքիայի Միգրացիայի վերահսկման վարչությունը տվյալներ է հրապարակել երկրում սիրիացի փախստականների թվի վերաբերյալ։
Ըստ ներկայացված տվյալների՝ սիրիացի գրանցված փախստականների թիվը Թուրքիայում հասել է 3․672.646-ի, որը կազմում է Թուրքիայի ընդհանուր բնակչության 4.46 տոկոսը:
Նշվում է, որ Թուրքիայում սիրիացի ներգաղթյալներից մոտ 1,5 միլիոնը բնակվում է քաղաքներում:
Սիրիացիներն ամենից շատ բնակվում են Ստամբուլում (շուրջ 500.000, տեղի բնակչության 3.5 տոկոսը), իսկ Քիլիսում սիրիացի փախստականները թվով գերազանցում են տեղի բնակչությանը։
Ստամբուլից հետո ամենից շատ թվով սիրիացիներ բնակվում են Գազիանթեփում՝ 449․667 (տեղի բնակչության 21.56 տոկոսը), Հաթայում՝ 435․699 (26.33 տոկոսը), Շանլըուրֆայում՝ 423․711 (20.10 տոկոսը), Քիլիսում՝ 105.006 (74.23 տոկոսը):
Սիրիացիները ամենաքիչը բնակվում են Բայբուրթում՝ 24, Արդվինում՝ 38, Դերսիմում՝ 43, Իգդիրում`72 եւ Գյումյուշհանեում՝ 88:
Հիշեցնենք, որ սիրիացի փախստականները Թուրքիա են ներգաղթել Սիրիայում 2011-ին սկսված քաղաքացիական պատերազմի հետեւանքով: