Ռուսաստանի Դաշնության խորհուրդը չորեքշաբթի միաձայն վավերացրել է օրենք, որը ծայրահեղականներին արգելում է մասնակցել ընտրություններին:
Ավելի վաղ Ռուսաստանի Ֆինանսական հսկողության դաշնային ծառայությունը հայտարարել էր, որ ծայրահեղական խմբերի ցուցակում ավելացրել է ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի անունը:
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը եւս «Նավալնիի շտաբներ» շարժումը ներառել է կազմակերպությունների եւ շարժումների շարքում, որոնց աշխատանքը ծայրահեղական գործողությունների պատճառով պետք է դադարեցվի:
Քաղաքական ակտիվիստները քննադատել են նոր օրենքը եւ հայտարարել, որ այն, ըստ էության, ժողովրդավարության դեմ ուղղված քայլ է: