Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հայտնել է, որ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձագիտական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում տեղի ունեցած փաստի կապակցությամբ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
«Քննությամբ կպարզվի կոնկրետ անձանց մեղավորությունը, եւ կտրվեն իրավական գնահատականներ»,- ընդգծել է նա։
ՀՀ դատախազության տեղեկացմամբ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։ Դեպքի կապակցությամբ նյութերը սկսել են նախապատրաստվել դրա վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո՝ մայիսի 31-ից:
«Զոհված զինծառայողների դիերով ու մասունքներով նշված պարկերից 6-ը նկուղային հարկից տեղափոխվել են Կոտայքի մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնում առկա սառնարաններ, իսկ մյուսները՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու դիահերձարան»,- նշված է գրառման մեջ։