ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ: Շմիդտը նշել է, որ սա իրենց առաջին հանդիպումն է:
«Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց կողմից շարունակվող ջանքերին ու հանձնառությանը»,- ընդգծել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ: