Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է գրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ խոսելով գերիների, սահմանագծման եւ մշակութային ժառանգության պահպանման մասին։
«2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրումից վեց ամիս անց պետք է շարունակել աշխատել կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար»,- նշել է Մակրոնն իր նամակում:
Ֆրանսիայի նախագահը մասնավորապես ակնկալում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ սահմանագծում կիրականացվի, գերիներն էլ ազատ կարձակվեն։
«Կարեւոր է նաեւ, որ տարածաշրջանի ամբողջ ժառանգությունը պահպանվի իր բազմազանությամբ։ Այս կապակցությամբ խորհուրդ կտայի դյուրացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջարկած առաքելության մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- ասված է Էմանուել Մակրոնի նամակում: