ԱՄՆ առեւտրի ներկայացուցիչ Քեթրին Թայը հայտնել է, որ այսուհետեւ ԱՄՆ-ն վեց երկրից՝ Մեծ Բրիտանիայից, Միացյալ Թագավորությունից, Իտալիայից, Իսպանիայից, Ավստրիայից, Հնդկաստանից եւ Թուրքիայից ներմուծվող 2 միլիարդ դոլար ընդհանուր արժողության որոշ ապրանքների վրա 25 տոկոս մաքսատուրք է սահմանելու:
Ըստ Քեթրին Թայի՝ որոշումը պայմանավորված է վերոնշյալ երկրներում թվային մարքեթինգային ծառայությունների համար սահմանված մաքսատուրքերում ամերիկյան ընկերությունների նկատմամբ դրսեւորած խտրականությամբ:
Այս որոշումն ուժի մեջ մտնելու դեպքում, օրինակ, Թուրքիայից ներմուծվող ընդհանուր առմամբ 310 միլիոն դոլարի ապրանքների (գորգեր, անկողնային պարագաներ, տեքստիլ արտադրանք, գրանիտի եւ քարի տեսակներ, ճենապակյա եւ կերամիկական արտադրանք, ինչպես նաեւ ոսկյա եւ արծաթյա զարդեր) համար ստիպված են լինելու հավելյալ մաքսատուրք վճարել: