British Petroleum նավթագազային ընկերությունը առաջիկա տարիներին 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջաններում արեւային էլեկտրակայան կկառուցի։ Այսօր ընկերության ներկայացուցիչները նման համաձայնագիր են կնքել Ադրբեջանի էներգետիկայի նախարարության հետ։
Պաշտոնական Բաքուն հայտնել է, որ 240 մեգավատտ հզորությամբ ապագա էլեկտրակայանը տեղակայված կլինի Զանգելան-Ջաբրայիլ հատվածում։ Առաջիկայում կողմերը ավարտին կհասցնեն էլեկտրակայանի նախագծման աշխատանքները։