ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել է, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների թիվն ավելացել է․ այս տարի ՄԻՊ-ն արդեն ստացել է 7238 բողոք, որն ավելի շատ է, քան նախորդ տարվա կիսամյակը:
Նախորդ 4-5 տարվա համեմատ ՄԻՊ-ի հաստատության ծանրաբեռնվածությունը աճել է ավելի քան 3 անգամ։ 2015-ին բողոքների թիվը 5214 էր, 2016-ին՝ 5113, 2020-ին՝ 14 780:
Արման Թաթոյանը նշել է, որ այս տարի ծանրաբեռնվածությունը թերեւս ավելի մեծ կլինի:
Թեժ գծի զանգերը 3-4 անգամ ավելացել են: ՄԻՊ-ը դա պայմանավորել է նաեւ Թեժ գծի հնարավորությունների զարգացմամբ․ ՄԻՊ-ի գրասենյակը կարող է միանգամից 3 զանգ ընդունել: