Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության՝ Թուրքիան Սեւ ծովում բնական գազի նոր հանքավայր է հայտնաբերել: Այժմ Անկարան պաշտոնական հայտարարություն է պատրաստում: Նոր «Ամասրա-1» հանքավայրում, ըստ նախնական տվյալների, կան գազի զգալի պաշարներ:
«Իշխանությունները Սեւ ծովում հայտնաբերված նոր հանքավայրերից ոչ մեկում աուդիտ չեն անցկացրել»,- նշել է Bloomberg-ը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս խոստացել էր ուրբաթ Սեւ ծովի ափերից «բարի լուր» ավետել։ Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում սկսեցին լուրեր շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է նավթագազային նոր պաշարների հայտնաբերմանը:
Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը դեռեւս չի մեկնաբանել այս տեղեկությունը։