ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բնականոն տնտեսական հարաբերություններ հաստատելու Ուկրաինայի հետ:
Պուտինը շեշտել է, որ բնականոն տնտեսական հարաբերություններ հաստատելը Ռուսաստանի ցանկությունն է, եւ Կրեմլը պատրաստ է դրան։ Նա հույս է հայտնել, որ որոշումներ ընդունելիս Կիեւում կառաջնորդվեն առողջ դատողությամբ։