ԱՄՆ Ռենսելերի պոլիտեխնիկական ինստիտուտի գիտնականների թիմն արձանագրել է, որ քաղցրահամ լճերում թթվածնի մակարդակը նվազել է գլոբալ տաքացման արագացված տեմպերի պատճառով:
Մասնագետները գնահատել են 1941-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում 393 լճերի վիճակը։ Հետազոտությսւնը հրապարակել է Nature ամսագիրը:
Գիտնականներն ընդգծել են, որ լճերը թթվածինը կորցնում են 2,75-9,3 անգամ ավելի արագ, քան Համաշխարհային օվկիանոսը, ինչը բացասաբար է ազդում էկոհամակարգերի վիճակի վրա: Այսպես՝ հետազոտված ջրամբարներում 1980-ից ի վեր թթվածնի պարունակությունը մակերեսին նվազել է 5,5 տոկոսով, ծովի հատակին՝ 18,6 տոկոսով:
Փորձագետների դիտարկմամբ՝ փոփոխությունների պատճառը 10 տարվա ընթացքում քաղցրահամ ջրի ջերմաստիճանի 0,38°C-ով բարձրացումն է: Նման գլոբալ տաքացումը նպաստում է քաղցրահամ ջրերում ապրող կենդանի օրգանիզմների համար թունավոր կանաչ քաղցր ջրիմուռների բազմացմանը:
Թթվածնի մակարդակի նվազումը նպաստում է նաեւ անթթվածին պայմաններում ապրող բակտերիաների բազմացմանը: Դրանցից արտազատվող մեթանը խթանում է ջերմոցային գազերի արտանետումները եւ արագացնում կլիմայի փոփոխության տեմպերը։
Գիտնականներն ահազանգում են. տաքացումը կարող է հանգեցնել խմելու ջրի պաշարների սպառման եւ քաղցրահամ էկոհամակարգերի հավասարակշռության խախտման: