Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանի կողմից մայիսի 27-ին գերեվարված հայ զինծառայողներին:
Ամատունին նշել է, որ Կարմիր խաչի ներկայացուցիչները ծանոթացել են զինծառայողների պահման պայմաններին եւ առողջական վիճակին, ինչպես նաեւ օգնել են կապ հաստատելու ընտանիքների անդամների հետ։
Մայիսի 27-ի առավոտյան ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում, ինժեներական աշխատանքներ կատարելիս պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը եւ Վ. Օ. Ռաֆայելյանը հայտնվել են ադրբեջանական զինված ուժերի շրջափակման մեջ եւ գերեվարվել։