Ըստ իրանական ԻՐՆԱ գործակալության՝ Իրանի Էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը հայտնել է, որ ԵԱՏՄ-ի հետ կնքված ազատ առեւտրի ժամանակավոր համաձայնագրի 18 ամիսների գործունեության ընթացքում Իրանից արտահանումն աճել է 40 տոկոսով։
Նախարարը հավելել է, որ միեւնույն ժամանակ ԵՄ անդամ երկրներից ներմուծումն անկում է ապրել 13 տոկոսով։
Արդաքանյանը նշել է, որ Իրանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ մանրամասն բանակցություններ են ընթանում համաձայնագրի շարունակականության ապահովման շուրջ:
ԵԱՏՄ-ի ու դրա անդամ պետությունների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018-ի մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակում: