ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ նամակ են հղել ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ կոչ անելով համակարգված ջանքերով պատասխանատվության ենթարկելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ կառավարությանը` կրոնական ազատության եւ մարդու իրավունքների բազմաթիվ խախտnւմների համար:
«Չնայած միջազգային կառույցների դատապարտմանը՝ Թուրքիայի հանրապետությունը շարունակում է կրոնական ազատության դեմ կnպիտ, համակարգված խախտnւմներnվ: Բացի դրանից՝ Թուրքիան շարունակում է մերժել Տիեզերական պատրիարքարանի իրավական կարգավիճակը եւ ինքնությունը»,- ասված է կոնգրեսի անդամների հայտարարության մեջ:
Նամակում նշվում է, որ Թուրքիան nտնահարnւմ է ոչ միայն խղճի, հավատի եւ դավանանքի ազատությունը Թուրքիայի հույն ուղղափառ քրիստոնյա բոլոր քաղաքացիների նկատմամբ, այլեւ ամբողջ աշխարհում 300 միլիոն ուղղափառ քրիստոնյաների, Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքարանի նկատմամբ:
Նամակում անդրադարձ է եղել նաեւ բյուզանդական Սուրբ Սոֆիա տաճարը նախկին թանգարանային կարգավիճակից մզկիթ դարձնելուն։
«Սուրբ Սոֆիա տաճարը մզկիթի վերածելը միջազգային իրավունքի պարտավորությունների խախտnւմ է Թուրքիայի կողմից, մասնավորապես որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային եւ բնական ժառանգության պահպանության մասին կոնվենցիայի ստորագրող պետության: Մեր տիեզերական պատրիարքի եւ պատրիարքարանի կրոնական խորհրդանիշի դեմ լուրջ խախտnւմները պետք է ունենան մեծ հետեւանքներ»,- նշված է օրենսդիրների նամակում:
Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական պատրիարքություններից կամ Աթոռներից մեկն է։ Քրիստոնյա աշխարհում հաստատվել է 5 տիեզերական աթոռների հետեւյալ աստիճանակարգը՝ Հռոմ, Կոստանդնուպոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք եւ Երուսաղեմ։
7-րդ դարից արաբներն ու իսլամը տիրել են Արեւելքի երեք պատրիարքություններին (Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ), եւ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը Արեւելքում մնացել է ուղղափառության միակ պատվար։
Երբ թուրքերը գրավել են Կոստանդնուպոլիսը եւ Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի (1453 թվական), պատրիարքարանը բազմիցս տեղափոխվել է, իսկ 1600-ից հաստատվել Ֆանար թաղամասի դարպասի մոտ՝ Սուրբ Գեւորգ տաճարում, որտեղ էլ գործում է մինչեւ օրս։