Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ ՔՈՎԻԴ-19-ից մահվան դեպք չի արձանագրվել:
Երկուշաբթի կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Առողջացել է 105 մարդ։
Հունիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատված է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ը` առողջացած: Կորոնավիրուսը Հայաստանում խլել է 4463 մարդու կյանք:
Այս պահին կորոնավիրուսային հիվանդությամբ փաստացի բուժում է ստանում 3122 խնամյալ: Ընդհանուր առմամբ կատարվել է ավելի քան 1,1 միլիոն թեստավորում: