Ըստ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը Սյունիքի մարզ այցելության շրջանակում հանդիպել է «Սյունիքի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոնի» ղեկավար Ռուզաննա Հովհաննիսյանի եւ նրա թիմի հետ։
Քննարկվել են Կենտրոնի կողմից համայնքին՝ տեղացի եւ ԼՂ-ից տեղահանված անձանց մատուցվող ՄԱԿ-ի Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցով ընդլայնված ծառայությունները:
ՄԱԿ-ի մշտական համակարգողը հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ, լսել նրանց պատմությունները, ծանոթացել ընտանիքների առաջ ծառացած մարտահրավերներին, ներկայացրել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ապագա ծրագրերը:
ՄԱԿ-ի նշված ծրագրերը կնպաստեն տեղահանված եւ ՀՀ-ում ապաստանած մարդկանց եւ հյուրընկալ համայնքների կայուն զարգացմանը եւ բարեկեցիկ կյանքի պայմանների ստեղծմանը: