Հունիսի 15-ից Հայաստանը եւ Վրաստանը կվերսկսեն կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված երկաթուղային հաղորդակցությունը: Առաջիկա երեքշաբթի առաջին գնացքը Երեւանից Թբիլիսիով կուղեւորվի Բաթում:
Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիյա Տուրնավան երեկ, հայտարարելով երկաթուղային հաղորդակցության վերսկսման մասին, նշել է.
«Սա նշանակում է, որ մեր դաշնակից հարեւան երկրից զբոսաշրջիկները կգան Վրաստան, մեր սեւծովյան կուրորտային վայրեր, մեր մայրաքաղաք, զբոսաշրջային այլ վայրեր»: