Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանից գնված C-400 զենիթա-հրթիռային համակարգը սպառնալիք չէ ՆԱՏՕ-ի համար: l՚Opinion-ին տված հարցազրույցում նա նշել է, որ դրա համար իրատեսական, կառուցողական երկխոսության պահանջ կա:
Չավուշօղլուն հավելել է, որ Թուրքիան հաստատապես մտադիր է քննարկել C-400-ների թեման դաշինքի գծով գործընկերների հետ:
Ռուսական ՀՕՊ համակարգերի առնչությամբ անհանգստություն են հայտնել ԱՄՆ նախորդ եւ ներկա վարչակազմերը:
Անցյալ տարվա դեկտեմբերին ԱՄՆ-ն հայտարարել է Ռուսաստանից C-400 գնելու համար Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության եւ դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի նկատմամբ պատժամիջոցների մասին: