Իրանի Շիրազ քաղաքի հայերի միության փոխնախագահ Արա Մանուկյանցը, խոսելով իրանահայերի եւ իրանցիների քվեարկելու իրավունքի մասին, նշել է, որ Շիրազի հայ համայնքը, օգտվելով արժանավոր թեկնածու ընտրելու իր իրավունքից, ձգտում է ամեն կերպ մասնակցելու երկրի ճակատագիրը կանխորոշող ընտրություններին:
Նա հավելել է, որ Իրանի հայերը իրենց երբեք իրանցիներից չեն առանձնացրել: Ավելին՝ իրանահայերն իրենց իրանցի են համարում եւ այլ հայրենակիցների հետ աշխատում են հանուն Իրանի զարգացման եւ առաջընթացի: