ՌԴ ՊՆ 2-րդ գլխավոր վարչության ղեկավար Իգոր Կոլեսնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանն աշխատանքներ է ձեռնարկել միջուկային զինամթերքի հուսալիության ստուգման ուղղությամբ:
Փորձարկումները սկսվել են Կենտրոնական միջուկային փորձադաշտի հրվանդանում: Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ զինվորականները չեն բավարարվելու միայն միջուկային պայթյունի փորձարկումներով:
Կոլեսնիկովը շեշտել է, որ հաշվի առնելով սահմանված արգելքը՝ ավելի քան 31 տարի այդ փորձադաշտում միջուկային որեւէ պայթյուն չի իրագործվել: Նա հավելել է, որ նման փորձնական պայթյուններ անում է նաեւ ԱՄՆ-ն Նեւադայում:
Ռուսական փորձարկումներին ուշիուշով հետեւող Պենտագոնում արձանագրել են, որ ՌԴ Ռազմածովային նավատորմը զգալիորեն ուժեղացրել է կրակի հարվածային ուժը: