ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հունիսի 7-ի առավոտյան հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերը հերթական անգամ փորձել են ինժեներական աշխատանքներ կատարել։
Աշխատանքներն անհապաղ դադարեցնելու եւ ինժեներական տեխնիկան հեռացնելու պահանջով հայկական ստորաբաժանումներն իրականացրել են հակազդման գործողություններ, ինչից հետո աշխատանքները դադարեցվել են, տեխնիկան հեռացվել է սահմանի ադրբեջանական հատված։