Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:
Արդյունքների մասին ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ Ջրականի (Ջաբրայիլի) շրջանից հայտնաբերվել եւ տարհանվել է եւս 2 աճյուն: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Զինադադարից հետո որոնումների ընթացքում Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել կամ Ադրբեջանի կողմից հայկական կողմին են փոխանցվել 1560 մարմին եւ աճյուն: