Թուրքիայի արտահանման խորհրդի տվյալների համաձայն՝ 2008-ից ի վեր նկատելիորեն մեծացել են Թուրքիայից կիսաավտոմատ ատրճանակների, կիսաավտոմատ հրացանների եւ որսորդական հրացանների արտահանման ծավալները։
Ռազմարդյունաբերական ապրանքների արտահանման ծավալը այս տարվա առաջին չորս ամիսներին ավելացել է 47․77 տոկոսով՝ կազմելով 949,7 միլիոն ԱՄն դոլար։ Նշված ժամանակահատվածում ամենից շատ զենք վաճառվել է ԱՄՆ-ին։
Նախորդ տարվա նույն ամիսների համեմատ Թուրքիայից ԱՄՆ-ին զենքի վաճառքի ծավալներն ավելացել են 56 տոկոսով՝ կազմելով 386,1 միլիոն ԱՄՆ դոլար։