ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ մի քանի տարի անց այնպիսի իրադրություն կստեղծվի, որ ԼՂ կարգավիճակի հարցը անհամեմատ ավելի հեշտ կկարգավորվի, քան հիմա:
Լավրովը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների շրջանակում:
«Տվյալ փուլում, թերեւս, պետք է կենտրոնանալ ոչ թե կարգավիճակի խնդրի վրա, այլ նպաստել վստահության ամրապնդմանը, կարգավորել մարդասիրական հարցերը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները կրկին միասին ապրեն անվտանգության եւ տնտեսական բարօրության մեջ»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը: