Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որով ողջունել է Բոսնիայի բանակի նախկին հրամանատար եւ Սրեբրենիցայի սպանդի հեղինակ Ռադկո Մլադիչի գործով Նիդերլանդների Հաագա քաղաքում տեղակայված Միջազգային քրեական դատարանի վճիռը:
Թուրքիայի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ որոշումը կնպաստի Բոսնիա-Հերցեգովինայում խաղաղության հաստատմանը եւ կկանխի նման հանցագործությունների կրկնությունը:
Մլադիչը 2017-ին Հաագայի դատարանի վճռով դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ ցեղասպանություն եւ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար: Նա 1992-1995 թվականներին հարավսլավական պատերազմում բոսնիացի սերբերի հրամանատարն էր:
Բոսնիայի սերբերի ցեղասպանության ժամանակ սպանվել է մահմեդական Սրեբրենիցա քաղաքի ավելի քան 8000 արական սեռի բնակիչ՝ ներառյալ մեծ թվով երեխաներ եւ դեռահասներ: