ԱՄՆ Սենատը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ հունվարի 6-ին նախագահական ընտրություններում պարտված հանրապետական Դոնալդ Թրամփի աջակիցների հարձակումը Կապիտոլիումի վրա հնարավոր է դարձել հետախուզության եւ անվտանգության ծառայությունների թերացումների հետեւանքով:
Զանգվածային բախումների ընթացքում սպանվել է 5 մարդ, որոնցից մեկը՝ ոստիկան, տասնյակ մարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, ջարդարարները վնաս են հասցրել օրենսդիր երկու պալատների շենքին, գույքին եւ կահավորանքին:
Զեկույցում նշված է, որ իրավապահ մարմինների ղեկավարությունն անտեսել է արմատական ամբոխի՝ Կապիտոլիումի վրա հարձակվելու մտադրությունների մասին գործակալների ուղարկած բազմաթիվ հաղորդագրությունները:
Հարձակումից հետո մի քանի ժամ է պահանջվել, որ անհրաժեշտ թվով ոստիկաններն ու Ազգային գվարդիայի ծառայողները դեպքի վայր ժամանեն ու կարգուկանոն հաստատեն:
Գրոհից հետո նախագահ Թրամփի նկատմամբ երկրորդ անգամ իմփիչմենթի գործընթաց է սկսվել: Թրամփը հրապարակավ դատապարտել է գրոհը եւ պնդել, որ դրա կազմակերպման հետ որևէ կապ չունի: