Իրանը եւ Ադրբեջանը երկաթուղային ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հուշագիր են ստորագրել:
Հուշագիրը ստորագրել են Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինության նախարարի տեղակալ եւ ԻԻՀ երկաթուղային ընկերության գործադիր տնօրեն Սաիդ Ռասուլին եւ Ադրբեջանի երկաթուղու գործադիր տնօրեն Ջավիդ Ղորբանովը:
Հուշագրով կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը երկաթուղային տարանցման ոլորտում՝ այն հասցնելով տարեկան 2 միլիոն տոննայի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ արագացնել երկու երկրների երկաթուղային համագործակցության ընդյալնման գործընթացը:
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում անգամ նախորդ տարի Իրանի ու Ադրբեջանի միջեւ բեռնափոխադրման եւ ապրանքափոխադրման ծավալը կազմել է 480 հազար տոննա: