Թեհրանի Սասուն հայաբնակ հատվածի «Արաստու» փակուղին, «Հինգերորդ» եւ «Իններորդ» փողոցները վերանվանվել են 1980-1988-ի իրանա-իրաքյան պատերազմի նահատակներ Փայլակ Ավետյանի, Ալֆրեդ Գաբրիի եւ Վարդան Աղախանյանի անուններով։
Tehranprelacy առցանց պարբերականը նշել է, որ տարբեր ազգություններ ու դավանանքներ իրենց մնայուն ավանդույթներով ու սովորույթներով առավել գեղեցիկ ու հարատեւ են դարձնում Իրանը:
Իրանա-իրաքյան պատերազմը վերջին խոշոր բախումն էր սառը պատերազմի ժամանակաշրջանում եւ 20-րդ դարի ամենաերկարատեւ զինված բախումներից մեկը։
Պատերազմին նախորդել են Իրանի եւ Իրաքի միջեւ մի շարք տարածքային վեճեր. Իրաքը ցանկանում էր Իրանից խլել Խուզիստան նավթային գավառը եւ Շատ ալ-Արաբ գետի արեւելյան ափը։ Երկու պետությունները պայքարում էին նաեւ Պարսից ծոցի պետությունները առաջնորդելու համար։