Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի հունիսի 16-ի ժնեւյան հանդիպման հետ կապված մեծ ակնկալիքներ չկան:
Լավրովը նշել է, որ թեեւ Կրեմլը չափազանցված ակնկալիքներ, առաջընթացի պատրանքներ չունի, սակայն փոխարենը կա ամենաբարձր մակարդակով մտքեր փոխանակելու խիստ անհրաժեշտություն:
«Պիտի հասկանանք՝ երկու միջուկային գերտերությունների՝ Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի համար ինչ սպառնալիքներ կան: Երկու առաջնորդների երկխոսության փաստն ինքնին արդեն դրական է, եւ այդ հարցում մեր ամերիկացի գործընկերների հետ լիովին համաձայն ենք»,- շեշտել է ՌԴ արտգործնախարարը: