ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնը մի շարք երկրների հանել է կորոնավիրուսի տեսանկյունից 4-րդ աստիճանի վտանգավորություն ունեցող երկրների ցանկից:
Այդ երկրները, որոնց թվում է նաեւ Թուրքիան, այժմ 3-րդ աստիճանի վտանգավորություն ներկայացնող երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա, Կանադա, Մեքսիկա, Իսպանիա, Ուկրաինա, Շվեյցարիա եւ այլն) ցանկում են:
ԱՄՆ-ի այս որոշումը Անկարայի համար կարեւոր է այն առումով, որ կորոնավիրուսի վերջին ալիքի ֆոնին մի շարք երկրներ սահմանափակել էին իրենց քաղաքացիների մուտքը Թուրքիա:
2019-ին 40 միլիոն զբոսաշրջիկ ընդունած Թուրքիան նախորդ տարի համավարակի պատճառով ընդունել էր ընդամենը 16 միլիոն զբոսաշրջիկի: