Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 500 միլիոն չափաքանակ կտրամադրի աշխարհի ավելի քան 100 պետությունների։
Միացյալ Նահանգները ավելի քան 200 միլիոն չափաքանակը կտրամադրի այս տարի, մնացածը՝ 2022-ի առաջին կեսին։
ԱՄՆ կառավարությունը պատվաստանյութի մատակարարումները կիրականացնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության միջոցով՝ COVAX ծրագրի շրջանակում։
Կառավարությունը պատվաստանյութերը ձեռք կբերի ցածր գնով՝ խուսափելով դեղագործական ընկերությունների համար գերշահույթ ապահովելուց։