ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանը, ճեպազրույցի ժամանակ արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, թե ստեղծված իրավիճակում, պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ փոխնախարարները հրաժարական են տալիս, նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ն 30 տարվա ընթացքում աշխատել է եւ շարունակում է աշխատել հանուն Հայաստանի շահերի:
Նա հայտնել է, որ բոլոր փոխնախարարները ազատման դիմում են ներկայացրել, դիմումներն այս պահին բավարարվել են մասնակի:
Հիշեցնենք, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ երկու օր առաջ Ավետ Ադոնցը, Արտակ Ապիտոնյանը եւ Գագիկ Ղալաչյանն ազատվել են արտաքին գործերի նախարարի տեղակալների պաշտոնից: Փոխարտգործնախարար Արմեն Ղեւոնդյանին աշխատանքից ազատելու որոշում Կառավարության էլեկտրոնային կայքում չկա: