Ֆուտբոլի ֆեդերացիաների եվրոպական ընկերակցությունը՝ UEFA-ն, պահանջել է Եվրոպայի առաջնության մասնակցող Ուկրաինայի հավաքականի մարզաշապիկից հեռացնել «Փառք հերոսներին» գրառումը։
Ուկրաինայի ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի նոր ձեւավորումը ներկայացվել էր շաբաթավերջին։
Ուկրաինացի ֆուտբոլիստների մարզաշապիկների վրա պատկերված է երկրի քարտեզը՝ Ղրիմով հանդերձ՝ «Փառք Ուկրաինային» եւ «Փառք հերոսներին» գրառումներով:
«Այս երկու կարգախոսների համադրությունը հստակ քաղաքական բովանդակություն ունի՝ պատմական եւ միլիտարիստական նշանակությամբ։ Հետեւաբար գրառումը պետք է հեռացվի»,- հայտարարել է UEFA-ի պաշտոնական ներկայացուցիչը։